Posted in Մայրենի

Ուրախություն նվիրող մարդուկը

Կար-չկար Թեդի անունով մի երկիր կար: Այնտեղ բոլորի անունը Թեդի էր:Նրանք գեղեցիկ արջուկներ էին, շատ չարաճճի և տխուր: Նրանք իրար չէին հասկանում և միշտ կռվում էին ::Մեկ Թեդին ասում էր մեկ այլ Թեդիյի և բոլորը գոռգռում էին : Մի օր նրանցից ամենախելացին տեսնելով այդ ամենը որոշեց բոլորին տարբեր անուններով դնել: Այդ օրից բոլոր արջուկները այլևս չէին կռվում և շատ ուրախ էին:Թեդի արջուկը բոլորին նվիրեց ուրախություն և գեղեցիկ անուններ: