Posted in Հայրենագիտություն

Ամանորը Հարաֆայիին Կորեայում 7 Ամերիկայում (새해, Christmas)

Ամանորը Հարավային Կորեայում

Ամանորը ամերիկայում

    Նոր տարին ԱՄՆ-ում նշվում է հունվարի 1-ին՝ Գրիգորյան օրացույցի առաջին օրը։ Սա ազգային տոն է ԱՄՆ-ում։ Այդ օրը շատ մարդիկ որոշում են կայացնում վերջ տալ վատ գործերին և սկսել կյանքը նորովի։

Ամանորը ժամանակ է հիշելու հին տարվա ձեռքբերումները և ստեղծել երջանկություն նոր տարվա համար։ենթադրվում է,որ  Նոր տարին  բերելու է  հաջողություն և կախարդանք մարդկանց համար։ Սա է պատճառը, որ ամերիկացիները սիրում են տոնել Ամանորը զվարճանքով և վայելքով։

Նոր Տարվա նախօրեն Ամերիկայում

ԱՄՆ-ում նոր տարվա նախօրեն նշվում է տոնական միջոցառումներով։ Ամերիկացիները սիրում են վայելել ընթացիկ տարվա նույնիսկ ամենավերջին րոպեն և դիմավորել նոր տարին ցնծությամբ։ Կեսգիշերյան երեկույթները, ճոխ ընթրիքները, կենդանի երաժշտությունն ու պարային հարթակները ստեղծում են կատարյալ Ամանորյա նախաշեմ։

Ամեն տարի Նյու Յորք քաղաքի «Թայմ» հրապարակում կազմակերպվում է «Հսկա գնդակ»-ը։ Այս ամանորյա տոնակատարությունը ավարտվում է մեծ թվով ամերիկացիների ելույթներով։

Ամանորից մեկ րոպե առաջ՝ պայծառ լույսով լուսավորված գնդակը դանդաղ իջեցվում է բարձր ձողից։ Շուտով, երբ գնդակը հասնում է գետնին, այն տալիս է Նոր տարվա ազդանշանն ու բոլորը սկսում են գրկախառնվել ու համբուրել՝ միմյանց ցանկանալով ուրախ Նոր տարի։

Այլ տեղերում, ամերիկյան նոր տարվա շատերը ունեն հագուստի կոդ կամ թեմա։ Մարդիկ ծածկում են իրենց դեմքերը դիմակներով։ Նրանք ի

րենց դիմակներից ազատվում են միայն այն ժամանակ, երբ ժամացույցի երկու սլաքները կանգ են առնում 12-ի վրա։

Մարկանցից շատերն էլ նախընտրում են Ամանորը նշել տանը, ունենալ մի փոքրիկ ցնծություն ընտանիքի անդամների հետ Ամանորի նախաշեմին։

Մարդիկ էլ կան, որոնք ցանկանում են պարզապես հեռուստացույց դիտել, ուտել ոլոռ ու բրինձ, որը կոչվում է Հոփփին Ջոնս։

Մի ավանդույթ էլ կա, որի համաձայն ուղիղ կեսգիշերին մարդիկ բացում են բոլոր շամպայնները։

Նոր տարվա տոնակատարությունները ԱՄՆ-ում

Նոր տարվա առաջին օրը սկսվում է կողքինին և սիրելիին ուրախ Ամանոր մաղթելով։

Մարդիկ այցելում են իրենց սիրելիներին և երբեմն էլ նրանց հետ դուրս են գալիս պիկնիկի։ Ամանորյա տոնակատարությունները շարունակվում են հայտնի «Վարդերի շքերթ» մրցաշարի դիտմամբ։ Շքերթի թեմաները փոփոխվում են ամեն տարի։Այսօր  արդեն  շքերթն ունի  հազարավոր  մասնակիցներ, շքերթը  ընթանում է երգերով, պարերով, Մրցաշարի   թագուհին  էl նստած  է լինում ծաղկեփնջերից պատրաստված նավակում: Սա  մի  հիասքանչ տեսարան է: Մեկ այլ հայտնի սովորույթ է՝ խաղալ հայտնի ֆուտբոլային խաղերից  օրինակ «Fiesta Bowl» կամ    «Orange Bowl».

Posted in Հայրենագիտություն

Գրիգոր Լուսավորիչը և Խոր վիրապը

Գրիգոր Ա Լուսավորիչը Հայաստանում քարոզում էր քրիստոնեություն:  Տրդատ 3-րդ Մեծը, իմանալով այդ մասին, քրիստոնյաների հալածանքի շրջանում, Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի բանտը՝ Խոր վիրապ /խոր փոս/, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Ըստ ավանդույթի նրան գաղտնի կերակրել է մի կին, որի շնորհիվ էլ նա ողջ է մնացել: Տրդատ 3-րդն այդ ժամանակ օգնության կարիք ուներ, քանի որ  քրիստոնյաներին հալածելու համար, Աստված նրան պատժում է, և նրա դեմքը վերածվում է խոզի մռութի: Տրդատ Գ_ի քույրը նրան ասում է, որ իրեն կարող է փրկել միայն Գրիգորը, որը գտնվում էր վիրապում: Տրդատը չի հավատում, որովհետև այդ փոսում ոչ ոք չէր կարող ապրել երկար, առավել ևս 14 տարի: Սակայն, երբ քույրը պնդում է, նա մարդիկ է ուղարկում և Գրիգորին հանել է տալիս փոսից: Գրիգորին հաջողվում է փրկել արքային, վերադարձնել նախկին տեսքին:  Այդ դեպքից հետո, Տրդատը նրան բաց է թողնում, մկրտվում է որպես քրիստոնյա, և երկրով մեկ թույլատրում է քրիստոնեության տարածումը, և այն 301 թվականին հռչակում է որպես պետական կրոն: Գրիգոր Լուսավորիչը կարգվում է որպես առաջին հայ կաթողիկոս:

Հայաստանում սկսում են հեթանոսական աստվածներին նվիրված տաճարները քարուքանդ անել: Արքայի քրոջ խնդրանքով պահպանվում է միայն Գառնու հեթանոսական տաճարը, որը կանգուն է մինչ օրս: Հայաստանում սկսվում է եկեղեցաշինություն: Գրիգոր Լուսավորչի երազի համաձայն սկսում են Էջմիածնի Մայր տաճարի շինարարությունը:

Posted in Հայրենագիտություն

Հայթաղ գյուղի մասին

Իմ մայրիկը  ծնվել մեծացել է ՀՀ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում։ Հայթաղ գյուղը ունի մոտ-3000 բնակիչ։ Հայթաղը ունի դպրոց և մանկապարտեզ։Իմ բարեկամների մեծ մասը ապրում են հայթաղում։Մայրիկս էլ սովորել է այնտեղի դպրոցոմ։ԵՍ շատ եմ հաճախում Հայթաղ և շատ եմ սիրում։

Posted in Հայրենագիտություն

Մխիթար Սեբաստիա(ՄԱՆՈՒԿ)

1676 թվականի Հունվարի 17-ին, Սեբաստյա քաղաքում ծնվեց Մանուկը` Պետրոսի և Շահրիստանի զավակը: Հետագա տարիներին նա իր ծնողների շնորհիվ ստացավ բարձրորակ կրթություն, որը իրեն կպատրաստեր հետագայում ընտանեկան առևտուրը շարունակելու համար:

Դեռ վաղ տարիքից Մանուկը երազում էր դառնալ քահանա:

Նա գտավ մի ընկեր, որի հետ փախան դեպի լեռները, որտեղ ապրեցին որպես ճգնավորներ:

Մանուկի ծնողները գտան նրանց և նրան տարան տուն: Այս պատահարի մասին տեղեկանալով` մոտակա վանքի` Սուրբ Նշանի վանահայրը, Մանուկին առաջարկեց վանքում հասարակական աշխատանքներ կատարել, ինչը նորից մերժվեց ծնողների կողմից:
Continue reading “Մխիթար Սեբաստիա(ՄԱՆՈՒԿ)”

Posted in Հայրենագիտություն

Մխիթար Սեբաստացի

1676 թվականի Հունվարի 17-ին, Սեբաստյա քաղաքում ծնվեց Մանուկը` Պետրոսի և Շահրիստանի զավակը: Հետագա տարիներին նա իր ծնողների շնորհիվ ստացավ բարձրորակ կրթություն, որը իրեն կպատրաստեր հետագայում ընտանեկան առևտուրը շարունակելու համար:

Դեռ վաղ տարիքից Մանուկը երազում էր դառնալ քահանա:

Նա գտավ մի ընկեր, որի հետ փախան դեպի լեռները, որտեղ ապրեցին որպես ճգնավորներ:

Մանուկի ծնողները գտան նրանց և նրան տարան տուն: Այս պատահարի մասին տեղեկանալով` մոտակա վանքի` Սուրբ Նշանի վանահայրը, Մանուկին առաջարկեց վանքում հասարակական աշխատանքներ կատարել, ինչը նորից մերժվեց ծնողների կողմից:

Նա սկսեց այցելել հարևան ընտանիքներից մեկի տուն, որտեղ մի մայր իր երկու դուստրերի հետ ապրում էր վանականի կյանքով: Նրա այցելությունների նպատակը նույն տանը ապրող քահանայի հետ զրուցելն էր, ով իրեն շատ բան սովորեցրեց վանական կյանքի մասին:

Վանական

1691 թվականն էր, երբ Մանուկը վերջապես թույլատվություն ստացավ իր ծնողներից վանքում աշխատելու համար և շուտով ստացավ սարկավակի աստիճան: Հենց այս ժամանակ նա իր անունը փոխեց` դնելով Մխիթար:

Մխիթարը դեռ ոգևորված էր ստեղծել քարոզիչների միաբանություն, որը նվիրված կլիներ հայ ժողովրդի կրթական և հոգևոր մակարդակների բարձրացմանը:

Քսան տարեկան հասակում Սուրբ նշան վանքի վանահոր կողմից նա նշանակվեց քահանա:

Քսանհինգ տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդոպոլսում, որի օրինակով էլ մի խումբ երիտասարդների հետ հիմնեց Մխիթարյան միաբանությունը:

Ընդամենը երկու տարի հետո` Օսմանյան իշխանությունների հալածանքներից փախչելով` միաբանությունը տեղափոխվեց Պենոպոլես, որը գտնվում էր վենետիկում:։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Իսկ 1715 թվականին միաբանությունը տեղափոխվեց Սուրբ Ղազար կղզի` Վենետիկի Հանրապետության հրամանով:

Սուրբ Ղազար կղզում կառուցեց վանքը, որտեղ էլ մահացավ 73 տարեկան հասակում:

Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը: Այսօր նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն:

Posted in Հայրենագիտություն

Արմավիր և Վաղարշապատի մասին

Արմավիր

Հայաստանի առաջին մայրաքաղաք Արմավիրը մ. թ. ա. 1032 թ-ին կառուցել է Հայկյանների Այրարատյան թագավորության հիմնադիր Արամայիսը:Վանի թագավորության արքա Արգիշտի մոտ 776 թ-ին Արմավիրի հարևանությամբ կառուցել է Արգիշտիխինիլի քաղաքը։Արմավիրին,Մ․Թ․Ա դարերում դարձել է Երվանդունիների թագավորության մայրաքաղաքը՝ պահպանելով Արմավիր անունը:1839 թ-ին Հյուսիսային Կովկասում՝ Կուբան գետի ձախ ափին, չերքեզահայերի հիմնադրած գյուղը 1848 թ-ին կոչվել է Արմավիր այժմ՝ քաղաք՝ ՌԴ Կրասնոդարի երկրամասում: 

                                                            Վաղարշապատ
 
Վաղարշապատը (կոչվել է նաև Ավան Վարդգեսի, Էջմիածին և այլն) գտնվում է Երևանից 18 կմ արևմուտք (այժմ` ՀՀ Արմավիրի մարզում):Հայոց Վաղարշ Ա Արշակունի արքան (117–140 թթ.) քաղաքը պարսպապատել, բարեկարգել և վերանվանել է Վաղարշապատ՝ դարձնելով թագավորական երկրորդ աթոռանիստը (Արտաշատից հետո):Քաղաքի նշանակությունը հատկապես մեծացել է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց (301 թ.) հետո, երբ այստեղ հիմնադրվել է Էջմիածնի Մայր տաճարը (302–303 թթ.): Քաղաքը դարձել է Ամենայն հայոց կաթողիկոսության գահանիստ:484–486 թթ-ին Վահան Մամիկոնյանը հիմնովին նորոգել է Սբ Էջմիածնի վանքը, իսկ վանքի հոգաբարձու, պատմիչ Ղազար Փարպեցու ջանքերով հիմնադրվել է հայոց առաջին մատենադարանը, Վաղարշապատը դարձել է հայ գրչության կենտրոն:Մայր տաճարից (7 դար) և Հռիփսիմեի ու Գայանեի (7 դար) եկեղեցիներից բացի՝ կառուցվել են Շողակաթի եկեղեցին (1694 թ., Աղամալ Շոռոթեցու միջոցներով) և այլ շինություններ:
Posted in Հայրենագիտություն

Հայաստանի մայրաքաղաքները

Տարբեր դարաշրջաններում Հայաստանն ունեցել է 12 մայրաքաղաք:

Posted in Հայրենագիտություն

Հայաստանի մայրաքաղաքները

Տարբեր դարաշրջաններում Հայաստանն ունեցել է 12 մայրաքաղաք:

Posted in Հայրենագիտություն

Դեբետ գետի մասին

Դեբետ գետը ՀՀ տարացքի ամենաջրառատ և ամենախոշոր լեռնային գետն է կազմավորվում է Ձորագետ և Փամբակ գետերի միախառնումից։ Դեբետ գետի երկարությունը 178-կմ։Դեբետից սկիզբ են առնում Էմանի և Լաբաուի ջրանցքները։Դեբետի ափամերձ տարացքում են գտնվում բազմաթիվ պատմական և հոգեվոր առժեք կրող վանքեր Հաղպատի, Սանահինի, Քոբայրի, վանքերը։

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություն

Իմ ամառային ճամփորդության մասին

Ողջյուն ես Ռոզին եմ ։ Այս տարին շատ հաճելի և հիշարժան էր։ Ինձ հյուր էին եկել  մորաքույրս քոյրիկներս և տատիկս։Նրանք 15 տարի չէին եղել Հայաստանում, և ես՝ ապրելով Հայաստանում, ցանկանում էի, որպեսզի ճափորդեմ և տեսնեն մեր երկրի գեղեցիկ վայրերը։ Ամեն օր մենք գնում էինք ճամփորդության Հայաստանի տեսարժան վայրեր։Գնացել ենք Գառնի, Գեղարդ, Քաղաքից դուրս , լողավազաներ և այլ գեղեցիկ վայրեր։ Դպրոցով էլ ճափորդեցինք Արատես մեր դասարանից  ես և Արինան էինք։ Շատ հաճելի և տպավորիչ օրեր եմ ունեցել։