Posted in Մայրենի

Հանս Քրիստիան Անդերսեն «Անճոռնի ճուտիկը» համառոտ

Հանս Քրիստիան Անդերսեն «Անճոռնի ճուտիկը» համառոտ

 

Բադ մայրիկի բնում ձվից դուրս են գալիս ճուտիկները: Մեկը ուշ է ծնվում: Արտաքուստ նույնպես նման չէ մյուսներին: Մայր բադիկն անհանգստանում է՝ կարծելով, որ դա հնդկահավի ճուտ է: Սակայն վերջինս շատ լավ է լողում, անգամ բադիկներից լավ: Թռչունների բակում բոլորը հարձակվում են խեղճ բադիկի վրա: Անգամ թռչնատերը քշում է նրան կերակրամանից: Մայրը սկզբում պաշտպանում է նրան, իսկ հետո ինքն է զայրանում անճոռնի ճուտիկի վրա:

Մի օր ճուտիկը չի համբերում և փախչում է ճահիճ, որտեղ ապրում են վայրի սագերը: Նրանց հետ ծանոթությունը տխուր է ավարտվում: Չնայած որ երկու մեծ սագեր առաջարկում են նրան իրենց բարեկամությունը, սակայն նրանց սպանում են որսորդները: Որսաշունը անցնում է ճուտիկի կողքով, այնպես որ սա մտածում է, որ ինքն այնքան այլանդակ է, որ անգամ որսաշունը չհետաքրքրվեց իրենով: Գիշերը նա հասնում է մի խրճիթի, որում ապրում է ծեր կինը, կատուն և հավը: Պարարտ բադի տեղ ընդունելով անճոռնի ճուտիկին, կիսակույր կինը ապաստան է տալիս նրան: Սակայն կատուն և հավը, որոնք հավանում են միայն իրենք իրենց, ճնշում են անճոռնի ճուտիկին: Չէ՞ որ նա չի կարողանում ձվեր ածել և մլավել: Երբ բադիկը ցանկանում է լողալ, հավը հայտարարում է, որ դա հիմարությունից է:

Ճուտիկը հեռանում և բնակվում է լճում: Այստեղ էլ բոլորը ծիծաղում են նրա վրա: Մի օր նա տեսնում է կարապներին և շատ սիրում է նրանց այնպես, ինչպես ոչ ոքի չի սիրել:

Այնուհետև բադիկը սառչում է սառույցի մեջ: Նրան գտնում է գյուղացին և տուն է բերում: Երբ բադիկը ուշքի է գալիս, վախից փախչում է գյուղացուց: Ողջ ձմեռը նա անցկացնում է եղեգներում: Գարնանը նա օդ է խոյանում և տեսնում է լողացող կարապներին: Նա մոտենում է նրանց և հանկարծ ջրում տեսնում է իր արտացոլանքը: Նա ևս դարձել է գեղեցիկ կարապ: Ընդ որում կարապները կարծում են, որ նա ամենագեղեցիկ կարապն է: Անճոռնի ճուտիկ եղած ժամանակ նա երազել անգամ չէր կարող այդպիսի երջանկության մասին:

 

Առաջադրանքներ.

1.Դուրս գրի՛ր այն բառերը, որոնք լսում և գրում ես այլ կերպ:

Վերջինս, անգամ, հարձակվում, համբերում, առաջարկում, ընդունելով, դարձել

2.Տրված բառերը դարձրու գործողություն:

Երգ- երգել

Պար-պարել

ծիծաղ-ծիծաղել

լաց -լացել

խաղ-խաղալ

լող-լողալ

վազք-վազել

բաց-բացել

փակ –փակել

3.Հորինի՛ր <<Չքնաղ ճուտիկը>>

<<Չքնաղ ճուտիկը>>

Լինում է չի լինում մի գեղեցիկ ճուտիկ է լինում: Նա ապրում է իր տգեղ քույրիկի հետ : Ամեն անգամ, երբ խաղում էին նա չէր ցանկանում որպեսզի քույրը իր հետ խաղա: Մեկ օր ճուտիկը զբոստնելիս հանդիպեց բակի կատվին: Կատուն բարձրացնելով իր թաթիկը, ուզում է հարվածել ճուտիկին:Այդ պահին հայտնվում է իր քույրիկը,և փրկում կատվի ճանկերից: Չքնաղ ճուտիկը շնորհակալություն է ասում իր քույրիկին և այդ օրվանիցն նրանք լավ քույրիկներ են լինում:

4.Համացանցից գտիր համանուն մուլտֆիլմը և հղումը տեղադրիր բլոգում:

https://www.youtube.com/watch?v=xJeqL52ht5k&t=70s

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *