Posted in Նախագծեր

Նախնադարյան մարդու պատրաստած հագուստը

Նախնադարյան մարդիկ որպես հագուստ օգտագործել են բույսերի տերևներ, հետագայում՝ գազանների մորթիներ, շատ ավելի ուշ բրդից ու զանազան կենդանիների մազերից գործել են նաև տարբեր զգեստներ: 19-րդ դարում մանածագործության զարգացման հետ սկսվել է հագուստի մեքենայական արտադրությունը, և հագուստն ստացել է ավելի բարետես, ժամանակակից տեսք:

Հագուստն ունի հետևյալ առանձնահատկությունները՝ ծածկում է մարդու մարմնի մերկությունը, նրան պաշտպանում է շրջակա միջավայրի անցանկալի ազդեցություններից՝ ցրտից, շոգից, խոնավությունից և այլն, ստեղծում է որոշակի հիգիենային միջավայր և ծառայում որպես վայելչանքի միջոց:
Տարբերում են հագուստի մի քանի տեսակներ՝ վերնազգեստ (վերնաշապիկ, տաբատ, պիջակ, թիկնոց, վերարկու, շրջազգեստ, կիսաշրջազգեստ, մուշտակ և այլն), ներքնազգեստ (շապիկ, կրծկալ, կիսավարտիք, վարտիք և այլն):
Հագուստի ուրույն տեսակ են նաև գլխարկը, կոշիկը, ձեռնոցը, գուլպան, կիսագուլպան և այլն:
Նախնադարյան հասարակություն. Պարզունակ հասարակության մշակույթը. Պրիմիտիվ հասարակություն Նախնադարյան հասարակության մշակույթը նրա ...
 Օգտվել եմ Dasaran կայքից

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *