Posted in Մայրենի, Նախագիծ

Վարդի մասին տեղեկություն

-Իրանում, ԱՄՆ-ում և Անգլիայում վարդը համարվում է ազգային ծաղիկ:

-Աշխարհի ամենածեր վարդի թուփը աճում է Գերմանիայում: Արդեն 1000 տարի է, ինչ թուփը ծաղկում է Հիլդեսհայմերի տաճարի պատի մոտ և բարձրությամբ համարյա հասել է շինության տանիքին:

-Կա վարդի տեսակ, որը կոչվում է «Սի»: Այս վարդն այնքան փոքր է, որ ծաղկի թերթերի մեծությունը համադրելի է բրնձի հատիկի հետ:

-Վարդի որոշ վայրի տեսակներ կարելի է հանդիպել նույնիսկ հյուսիսային բևեռի հարակից տունդրային գոտում:

-Ռուսաստանում վարդը հայտնվել է միայն 16-րդ դարում։

-Թեյի վարդը իր անվանումը ստացել է ոչ թե ծաղկի գույնի շնորհիվ, այլ իր նուրբ բույրի:

-Վարդը մշակովի է դարձել արդեն մոտ 5000 տարի: Այսօր աշխարում կա վարդի 300 տեսակ և շուրջ 3000 ենթատեսակ:

-Անգլիայում սիրո խոստովանություն անելու համար ավանդաբար նվիրում են 2 դեղին վարդ:

-Ճապոնացի գենետիկները ստեղծել են վարդի շատ յուրահատուկ տեսակ`քամելեոն, որի թերթիկները առավոտյան ալ կարմիր են, իսկ երեկոյան ձյունաճերմակ երանգ են ստանում

— Վարդի յուղը մտնում է կանացի գրեթե բոլոր օծանելիքների բաղադրության մեջ:

— Կան վարդի տեսակներ, որոնք թոշնելուց հետո ավելի ուժեղ են բուրում, քան թարմ վիճակում:

One thought on “Վարդի մասին տեղեկություն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *