Posted in Բնագիտություն

Երկրի պտույտն իր առանցքի և Արեգակի շուրջ

hfjhg загруженное

Ինչպես արդեն գիտեք, Երկիր մոլորակը պտտվում է և իր առանցքի, և Արեգակի շուրջը: Իր առանցքի շուրջ պտտվելը ակնառու կարող եք տեսնել նրա մոդելի’ գլոբուսի օրինակով:
Երկրի վրա տեղի ունեցող որոշ երևույթներ բացատրվում են Երկրի’ իր առանցքի շուրջ պտույտով: Օրինակ’ գիշերվա և ցերեկվա հերթափոխումը: Երկիրը լուսավորվում է Արեգակից: Եվ քանի որ այն գնդաձև է, բնականաբար միաժամանակ ամբողջապես չի կարող լուսավորվել: Լուսավորվում է այն մասը, որն ուղղված է դեպի Արեգակը: Բայց քանի որ այն պտտվում է իր առանցքի շուրջ, ուստի նրա բոլոր կողմերը հերթականությամբ ուղղվում են դեպի Արեգակն ու լուսավորվում: Պտույտի այդ պահին Արեգակին ուղղված կողմում կլինի ցերեկ, իսկ հակառակ կողմում’ գիշեր: Բնականաբար ցերեկն ու գիշերը հերթափոխում են միմյանց:

Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջը’ տարեկան պտույտ:
Այդպես են կոչվում, որովհետև Երկիրն իր առանցքի շուրջը մեկ լրիվ պտույտը կատարում է մեկ օրում (24 ժամում), իսկ Արեգակի շուրջը’ մեկ տարում: Տարվա տևողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է: Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր։ Այլ կերպ ասած’ դա նրա հետագիծն է: Արեգակի շուրջը Երկրի պտտման ուղեծիրն ունի ձվածրի տեսք:

Continue reading “Երկրի պտույտն իր առանցքի և Արեգակի շուրջ”

Posted in Հարենագետի ակումբ

Բուսաբանական այգու մասին

Երևանի բուսաբանական այգի, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի կազմում ընդգրկված գիտական, էկոկրթական, ուսումնական և ռեկրեացիոն նշանակության հաստատություն, որի գործունեության հիմնական նպատակն է Երկրագնդի տարբեր բուսաաշխարհագրական տարածաշրջաններից բարձր գեղազարդ և տնտեսապես արժեքավոր բուսատեսակների ներմուծումը, ցուցադրական գիտական հավաքածուների ստեղծումը, էկոլոգիական նոր պայմաններին դրանց հարմարողականության բացահայտումը, առավել հարմարված տեսակները քաղաքների և բնակավայրերի կանաչապատման մեջ ներդրումը։

Հիմնադրվել է 1935 թվականին անվանի գիտնականներ՝ Ա.Կ. Մաղաքյանի, Ա.Ա. Հախվերդովի և Ն.Վ. Միրզոևայի կողմից (տարածքը՝ 80 հա, 1100 բուսատեսակ)։

Երևանի կիսաանապատային գոտում գտնվող այգում ստեղծված հարուստ ու բազմազան բուսական հավաքածուները ծառայում են որպես ուսումնական բազա հանրապետության կրթական հաստատությունների, առաջին հերթին ԲՈՒՀ-երի տվյալ մասնագիտությամբ ուսանողների համար։ Այգին հանդիսանում է նաև յուրահատուկ ռեկրեացիոն օջախ` մայրաքաղաքի և հանրապետության բնակչության համար։

ՀՀ ԳԱԱ Բուսաբանության այգու տարածքում հողամասի տարբեր էքսպոզիցիոն մանրապուրակներում ներկայացված են բուսաբանաաշխարհագրական տեսանկյունից մի շարք հետաքրքիր տեսակներ, ինչպես նաև վայրի դեղատու, տնտեսապես արժեքավոր, գեղազարդ և բազմաթիվ այլ տեսակներ։ Բացի այդ, կոլեկցիոն հողամասում ներկայացված են Հայաստանի մշակովի բույսերի վայրի ցեղակիցների մոտ 200 տեսակ /30 ցեղից/` հատիկավորներ, հատիկաընդավորներ, բանջարաբույսեր, հատապտղայիններ, համեմունքային և այլն։

Posted in Մայրենի

Երգի հրապույրը

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շա¯տ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.

— Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:

Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.

— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:

— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…

Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …

Posted in Մայրենի, Uncategorized

Երեքշաբթի 08.11.2022

195. Երկու տեքստերում էլ հոգնակի գոյականները եզակի դարձրո՛ւ և դրան համապատասխան փոփոխություններ արա՛Այդ փոփոխությունից ո՞ր տեքստի միտքը փոխվեց:

Ա. Երկրի վրա մարդկանց կյանքն ամուր կապված է կենդանիների հետ: Բայց մարդիկ ու կենդանիները միշտ նույն ձևերով չեն հարաբերվել: Սկզբում կենդանիները մարդկանց ուտելիք ու հագուստ են տվել: Նրանք սարսափ են ներշնչել կամ ուրախություն են պարգևել մարդկանց: Մարդիկ էլ նրանց առաջ խոնարհվել ու պաշտել են նրանց: Հետո աստվածացված կենդանիներին փոխարինել են աշխատավոր կենդանիները:
մարդկանց-մարդ
կենդանիներ-կենդանի

Բ. Հետաքրքրասեր մարդիկ ճամփորդում էին Աֆրիկայով և ուսումնասիրում այնտեղի կենդանիներին ու թռչուններին: Հետո նրանք իրենց հետ հայրենիք բերեցին նաև աֆրիկացիների շատ գլխարկներ: Այդ գլխարկները զարդարող փետուրների մեջ գիտնականները նկատեցին այնպիսիները, որոնք գիտությանը հայտնի թռչուններին չէին պատկանում:
կենդանիներ-կենդանի

թռչուններ-թռչուն

աֆրիկացիներ-աֆրիկացի

գլխարկներ-գլխարկ

փետուրներ-փետուր

գիտնականներ-գիտնական

Գոյականը երկու թիվ ունի՝ եզակի և հոգնակի: Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, հոգնակին՝ մեկիցավելի: Հոգնակին կազմվում է եզակիից՝ հիմնականում ր կամ ներ մասնիկների օգնությամբ. (-եր-ը ավելանում է միավանկ բառերին, ները՝ բազմավանկ):

Ածական

Ուշադիր կարդա՛:

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն):     Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն   հատկանիշի հետարտահայտել նրա առավելպակաս լինելը կամ էլ         գերազանցությունը:
Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս,           քիչ, նվազամենից բառերով և ամենա-, —ագույն ածանցներով:

Continue reading “Երեքշաբթի 08.11.2022”

Posted in Մաթեմատիկա

Առաջադրանքներ 08.11.2022

Առաջադրանքներ

  1. Քանի՞ ուղղանկյուններից է բաղկացած ուղղանկյունանիստը։6
  2. Ուղղանկյունանիստի նիստերից յուրաքանչյուրը ի՞նչ երկրաչափական պատկեր է։ ուղղանկյուն
  3. Խորանարդի նիստերից յուրաքանչյուրը ի՞նչ երկրաչափական պատկեր է։քառակուսի
  4. Քանի՞ քառակուսիներից է բաղկացած խորանարդը։ 6 քառակուսի
  5. Քանի՞ նիստ ունի խորանարդը։ 6 նիստ
  6. Քանի՞ գագաթ ունի խորանարդը։ 8 գագաթ
  7. Քանի՞ կող ունի խորանարդը։ 12 կող
  8. Համեմատեք խորանարդը և ուղղանկյունանիստը։Խորանարինիստը քառակուսի է, Իսկ ուղանկյանանիստը ուղանկյուն։
  9. Ի՞նչ է խորանարդի ծավալը։Նրա տարողությունը
  10. Ի՞նչ է ուղղանկյունանիստի ծավալը։Նրա տարողությունը
  11. Որո՞նք են ուղղանկյունանիստի չափումները։Բարձրություն Երկարություն և Լայնություն
  12. Հաշվեք ուղղանկյունանիստի  ծավալը, եթե նրա չափումներն են՝ 6 դմ, 7դմ,  11դմ։6x7x11=462
  13. Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝     6 դմ,  18 սմ, 10 սմ։6դմ=6սմ
  14. Հաշվեք  3 դմ կող ունեցող  խորանադի ծավալը։27
  15. Հաշվեք  15 սմ կող ունեցող  խորանադի ծավալը։3375
  16. Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 11 սմ, 10 սմ, 16 սմ։1760
  17. Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 15 մմ, 18 մմ,  6 մմ։1620
Posted in Հայրենագիտություն

Գրիգոր Լուսավորիչը և Խոր վիրապը

Գրիգոր Ա Լուսավորիչը Հայաստանում քարոզում էր քրիստոնեություն:  Տրդատ 3-րդ Մեծը, իմանալով այդ մասին, քրիստոնյաների հալածանքի շրջանում, Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի բանտը՝ Խոր վիրապ /խոր փոս/, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Ըստ ավանդույթի նրան գաղտնի կերակրել է մի կին, որի շնորհիվ էլ նա ողջ է մնացել: Տրդատ 3-րդն այդ ժամանակ օգնության կարիք ուներ, քանի որ  քրիստոնյաներին հալածելու համար, Աստված նրան պատժում է, և նրա դեմքը վերածվում է խոզի մռութի: Տրդատ Գ_ի քույրը նրան ասում է, որ իրեն կարող է փրկել միայն Գրիգորը, որը գտնվում էր վիրապում: Տրդատը չի հավատում, որովհետև այդ փոսում ոչ ոք չէր կարող ապրել երկար, առավել ևս 14 տարի: Սակայն, երբ քույրը պնդում է, նա մարդիկ է ուղարկում և Գրիգորին հանել է տալիս փոսից: Գրիգորին հաջողվում է փրկել արքային, վերադարձնել նախկին տեսքին:  Այդ դեպքից հետո, Տրդատը նրան բաց է թողնում, մկրտվում է որպես քրիստոնյա, և երկրով մեկ թույլատրում է քրիստոնեության տարածումը, և այն 301 թվականին հռչակում է որպես պետական կրոն: Գրիգոր Լուսավորիչը կարգվում է որպես առաջին հայ կաթողիկոս:

Հայաստանում սկսում են հեթանոսական աստվածներին նվիրված տաճարները քարուքանդ անել: Արքայի քրոջ խնդրանքով պահպանվում է միայն Գառնու հեթանոսական տաճարը, որը կանգուն է մինչ օրս: Հայաստանում սկսվում է եկեղեցաշինություն: Գրիգոր Լուսավորչի երազի համաձայն սկսում են Էջմիածնի Մայր տաճարի շինարարությունը:

Skip to toolbar