Posted in Հայրենագիտություն

Արմավիր և Վաղարշապատի մասին

Արմավիր

Հայաստանի առաջին մայրաքաղաք Արմավիրը մ. թ. ա. 1032 թ-ին կառուցել է Հայկյանների Այրարատյան թագավորության հիմնադիր Արամայիսը:Վանի թագավորության արքա Արգիշտի մոտ 776 թ-ին Արմավիրի հարևանությամբ կառուցել է Արգիշտիխինիլի քաղաքը։Արմավիրին,Մ․Թ․Ա դարերում դարձել է Երվանդունիների թագավորության մայրաքաղաքը՝ պահպանելով Արմավիր անունը:1839 թ-ին Հյուսիսային Կովկասում՝ Կուբան գետի ձախ ափին, չերքեզահայերի հիմնադրած գյուղը 1848 թ-ին կոչվել է Արմավիր այժմ՝ քաղաք՝ ՌԴ Կրասնոդարի երկրամասում: 

                                                            Վաղարշապատ
 
Վաղարշապատը (կոչվել է նաև Ավան Վարդգեսի, Էջմիածին և այլն) գտնվում է Երևանից 18 կմ արևմուտք (այժմ` ՀՀ Արմավիրի մարզում):Հայոց Վաղարշ Ա Արշակունի արքան (117–140 թթ.) քաղաքը պարսպապատել, բարեկարգել և վերանվանել է Վաղարշապատ՝ դարձնելով թագավորական երկրորդ աթոռանիստը (Արտաշատից հետո):Քաղաքի նշանակությունը հատկապես մեծացել է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց (301 թ.) հետո, երբ այստեղ հիմնադրվել է Էջմիածնի Մայր տաճարը (302–303 թթ.): Քաղաքը դարձել է Ամենայն հայոց կաթողիկոսության գահանիստ:484–486 թթ-ին Վահան Մամիկոնյանը հիմնովին նորոգել է Սբ Էջմիածնի վանքը, իսկ վանքի հոգաբարձու, պատմիչ Ղազար Փարպեցու ջանքերով հիմնադրվել է հայոց առաջին մատենադարանը, Վաղարշապատը դարձել է հայ գրչության կենտրոն:Մայր տաճարից (7 դար) և Հռիփսիմեի ու Գայանեի (7 դար) եկեղեցիներից բացի՝ կառուցվել են Շողակաթի եկեղեցին (1694 թ., Աղամալ Շոռոթեցու միջոցներով) և այլ շինություններ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *