Posted in Uncategorized

Ինչո՞ւ են թռչունները երգում

Հաճույքով վայելելով թռչունների  երգը՝ արդյոք  հարցրել ես, թե  ինչու են երգում նրանք։Թռչունների  գարնանային երգը լուրջ և կարևոր աշխատանք է։ Երգում են միայն որձերը։ Որձը  վերադառնում է  հեռու  երկրներից  իր  հայրենիք և ամբողջ ձայնով երգում  է, որը  զգուշացնում  է․ «Սա  իմ  տեղն  է,  ես եմ զբաղեցրել այս տեղը և  ես այստեղ  մտադրված  եմ  հանել  ու մեծացնել  ձագերիս»։ Հարևան հակառակորդները գիտեն․ եթե փորձեն չլսել, ապա նա կսկսի կռվել։

Որձը զրնգուն երգով գրավում է զուգընկերուհու  ուշադրությունը։ Էգը  երգը  լսելով  գալիս  է  նրա  մոտ,   իհարկե, եթե երգը  դուր գա  նրան։  Հակառակ դեպքում ընտրում  է  մեկ ուրիշ  որձի, որը   ավելի  զրնգուն  է երգում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *